ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Երբ մայրաքաղաքը թողած՝ մարզեր են այցելում

Երբ մայրաքաղաքը թողած՝ մարզեր են այցելում
30.04.2013 | 16:37

irates.am-ը Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, և որ կուսակցություններն ունեն ավագանիում մանդատներ ստանալու ռեալ շանսեր:
Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ այսօր ոչ իշխանական ուժերը չեն իրականացնում հասարակությանը համախմբելու գործառույթ, հետևաբար, իշխանությունը հայտնվել է մրցակցությունից դուրս վիճակում, և ընտրությունների ելքը կանխորոշված է:
Իսկ արդյո՞ք այսօր ընդդիմադիր դաշտում «առաջին ջութակի» դերը չի ստանձնել «Բարև, Երևան» դաշինքը: Ռուբեն Մեհրաբյանին տարօրինակ է թվում, որ քաղաքային ընտրությունները թողած, այս դաշինքը զբաղված է մարզային այցելություններով, իսկ թե ինչ է քարոզում և ինչ նպատակով՝ մնում է անհասկանալի: Իսկ դա, ըստ նրա, ժամանակի աններելի կորուստ է, ինչն իր ազդեցությունը կունենա արդյունքների վրա:
Փորձագետը հավանական է համարում, որ, բացի ՀՀԿ-ից, Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ տեղ գրավելու շանսեր ունեն նաև «Բարգավաճ Հայաստանն» ու «Բարև, Երևանը», ավագանիում տեղ գրավելու նվազ շանսեր ունեն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, մնացյալը: Բայց դրանք, ըստ փորձագետի, ընդամենը կանխատեսումներ են:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ